SPORTSWORLD.AM

Լունինի գործակալն կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հետ. հետաքրքրություն կա Իտալիայից և Անգլիայից

03 հունիսի 2025 | 14:45:46 | 183

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ` Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը հստակորեն հասկացրել է Մադրիդի ղեկավարությանը, որ հնարավոր է, որ ուկրաինացին կարող է լքել ակումբը, հաղորդում է Defensa Central-ը։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լունինի թիմը «արքայական» ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է Իտալիայի և Անգլիայի կողմից հետաքրքրության մասին: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հստակեցրել է, որ դարպասապահի գինը կկազմի առնվազն 25-30 միլիոն եվրո: Նշվում է, որ Պրեմիեր լիգան միշտ էլ եղել է այն լիգան, որն ամենաշատ ուշադրությունն է գրավել 26-ամյա ուկրաինացու նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» Լունինին «Զարյայից» գնեց 2018 թվականի ամռանը 8.5 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում Անդրեյը 14 խաղում բաց է թողել 19 գոլ և 6 անգամ անառիկ է պահել դարպասը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: