SPORTSWORLD.AM

Տենտոն Եննեն ավարտում է ճանապարհը «Արարատ-Արմենիա»-ի հետ

01 հունիսի 2025 | 23:12:01 | 254

Նիգերիացի 25-ամյա հարձակվող` Տենտոն Եննեն ավարտում է ճանապարհորդությունը` «Արարատ-Արմենիա»-ի հետ: Նա իր կարիերան Հայաստանում սկսել է «Նորավանք» ՍԱ-ի կազմում, համալրելով Վանաձորի մարզը ներկայացնող ակումբ 2021/22 մրցաշրջանում:

Այնուհետև տեղափոխվելով «Արարատ-Արմենիա» (2022/23 մրցաշրջան) երիտասարդ հարձակվողը մեկական անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր:  

2024/25 մրցաշրջանում փոխչեմպիոնի մարզաշապիկով անցկացրել է 113 հանդիպում, դարձել 46 գոլի և 24 արդյունավետ գործունեության հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: