SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել Տեր Շտեգենի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները

01 հունիսի 2025 | 15:58:41 | 159

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի առաջարկները։  Հայտնում է լրագրող` Ֆլորիան Պլետենբերգը։

 

33-ամյա գերմանացի դարպասապահը լիովին տեղյակ է ակումբի՝ «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիային ձեռք բերելու ծրագրերի մասին, բայց առայժմ Տեր Շտեգենը ցանկանում է մնալ թիմի հետ։ Նա նպատակ ունի պահպանել իր առաջին համարի կարգավիճակը նոր մրցաշրջանում։

 

Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բաց է թողել այս մրցաշրջանի ավելի քան 6 ամիսը։ Դարպասապահը ակումբի կազմում անցկացրել է 9 խաղ բոլոր մրցաշարերում, բաց է թողել 11 գոլ և 1 անգամ չի խաղացել առանց գոլ բաց թողնելու։ Եթե «Էսպանյոլի» 24-ամյա իսպանացի դարպասապահը միանա «Բարսելոնային», դարպասապահների միջև կարող է բաց մրցակցություն սկսվել թիմի հիմնական խաղացողի դիրքի համար։

Տեր Շտեգենը ներկայումս որևէ բանակցություններ չի վարում այլ ակումբների հետ։ Այնուամենայնիվ, «Բարսելոնան», ակումբի նախագահ Ժոան Լապորտայի գլխավորությամբ, պատրաստ է քննարկել խաղացողի համար առաջարկները։

 

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Բլաուգրանաները» կարծում են, որ ակումբը շուտով կստանա «Էսպանյոլի» դարպասապահի համաձայնությունը տրանսֆերի համար։

 

Գարսիան այս մրցաշրջանում 38 խաղում բաց է թողել 51 գոլ և 8 անգամ անառիկ է պահել դարպասը։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: