Գործարքը կնքված է և հաստատված! Քևին դե Բրույնեն ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Նապոլիին»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ մինչև 2028 թվականը երկարաձգելու հնարավորությամբ, տեղեկացնում է` Նիկոլո Շիրան։
Հարկ է հիշեցնել, որ չնայած ներքին աղբյուրների այն հաղորդագրություններին, որ Քևինի «Նապոլի» տեղափոխությունը գտնվում է վերջնական փուլում, ի հայտ եկան այլ հավակնորդներ, որոնց առաջարկները բելգիացին լրջորեն քննարկում էր։ Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Չիկագո Ֆայրին և Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներին։ «Ինդեփենդենթը» նույնիսկ հաղորդել էր «Լիվերպուլի» հետաքրքրության մասին, որը, սակայն, քիչ հավանական էր թվում, հաշվի առնելով, որ «Սկաուզերները» այս պահին «Սիթիի» գլխավոր մրցակիցն են Անգլիայում, և «Սիթիի» նկատմամբ հարգանքից ելնելով՝ Քևինը դժվար թե համաձայնվեր տեղափոխվել «Մերսիսայդներ»։
Քևինը միացավ «Սիթիին» 2015 թվականին։ 10 տարվա ընթացքում նա դարձավ ակումբի խորհրդանիշը՝ թիմի հետ նվաճելով բոլոր հնարավոր գավաթները։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 40 խաղի, խփել 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը 33-ամյա բելգիացուն գնահատում է 20 միլիոն եվրո։