«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Կառլոս Ալկարասը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կդառնա «Էվերթոնի» լրիվ դրույքով խաղացող։ Այս մասին հայտնում է` Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարամելայինների» ղեկավարությունը որոշել է ակտիվացնել 22-ամյա արգենտինացու տրանսֆերի գնման տարբերակը, ով վարձակալությամբ տրամադրվել էր այս տարվա փետրվարին։ Նշվում է նաև, որ տրանսֆերի արժեքը կկազմի 15 միլիոն եվրո, ևս երեք միլիոնը՝ բոնուսների տեսքով։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի երկրորդ կեսում Ալկարասը մասնակցել է 17 խաղի, խփել երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։