Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը չի միանա Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Այս մասին տեղեկացնում է Frankfurter Rundschau-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը ընտանիքի հետ այցելել է Ֆրանկֆուրտ և ծանոթացել մարզադաշտին, ենթակառուցվածքներին և ակումբի ծրագրերին։ Սակայն, հինգշաբթի օրը 19-ամյա կիսապաշտպանը հրաժարվեց։ Նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ նրա եղբայրը սկսել է իր կարիերան, ավելի գրավիչ է եղել։
Հիշեցնենք, որ «Սանդերլենդը» Բելինգհեմին գնել էր 2023 թվականի ամռանը «Բիրմինգհեմից» 1.8 միլիոն եվրոյով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 43 հանդիպման՝ դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: