Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանում` «Արարատ-Արմենիա»-ն գրավեց երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում 66 միավորով և Կոնֆերենցիաների լիգայում (ԿԼ) պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից: Թիմի գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյանը երեկ ներքին առաջնության շրջանակում կայացած «Արարատ»-ի հետ հաղթական հանդիպումից հետո հայտարարեց աշխատանքային պայմանագիրը չերկարաձգելու մասին նշելով` մոտիվացիա չունենալու մասին հնարավոր է ունենամ վեց ամիս կամ մեկ տարի անց:

Նա սկսել է իր մարզչական կարիերան «Փյունիկում» որպես մարզիչի օգնական։ Նա նաև եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Իան Պորտերֆիլդի օգնական։ 2008 թվականի հունվարին, երբ Հայաստանի հավաքականի մարզիչ դարձավ Յան Պոուլսենը, Վարդան Մինասյանը մնաց մարզչի օգնական։ Այնուհետև 2009 թվականի մարտին, երբ Պուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ։ 2008 թվականին Վարդան Մինասյանը դարձավ «Փյունիկի» մարզիչ։
2021 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը նշանակվել է Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Տարազ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:
2023 թվականի հունիսին վերադարձել է «Արարատ-Արմենիա», որտեղ մինչ 2025 թվականի մայիսի 28-ը զբաղեցնում էր գլխավոր մարզչի պաշտոնը: 51-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի գործող փոխչեմպիոնը դարձել կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր և գավաթակիր:

Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին երկրորդ անգամ տիրացավ առավելության հասնելով` Եղիշե Մելիքյանի «Փյունիկի» նկատմամբ: Հասնելով Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ պարտվեց գործող չեմպիոն` «Նոա»-ին:

Մինասյանի գլխավորությամբ առավել հիշարժան է 2019 թվականի Եվրոգավաթային ամառը որտեղ «Արարատ-Արմենիա»-ն հասավ ԵՎրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որը պատմության մեջ առաջինն էր հայկական ակումբային ֆուտբոլում: 2023/24 մրցաշրջանը ավարտեց գրավելով երրորդ տեղը մրցաշարային աղյուսակում 75 միավորով: ԿԼ-ի որակավորման երկրորդ փուլում հանդիպելով մոլդովական «Զիբրու» ՖԱ-ին ընդհանուր դիմակայունությունում առավելության հասավ 6:1 հաշվով: Առաջին հանդիպումը կայացավ մրցակցի հարկի տակ (3:0, 3:1): Որակավորման արդեն երրորդ փուլում որպես մրցակից բաժին հասավ «Պուշկաշ-Ակադեմիան» որի արգելքը հաղթահարել ցավոք չստացվեց Երևանում առաջին հանդիպումը ավարտվեց 0:1, իսկ մրցակցի հարկի 3:3 հաշվով (3:4): Հաղթանակի դեպքում «Արարատ-Արմենիա»-ն փլեյ-օֆֆ փուլում կարող էր հանդիպել «Ֆյորենտինա»-ին:
Հայ մասնագետի խոսքով Հայաստանի ներքին առաջնությունը ակումբի համար սկսվում է գարնանը և դա երևում է` «Արարատ-Արմենիա»-ի մասնակցությամբ յուրաքանչյուր խաղում: Նա նաև կարևորում է թիմային մրցանակները քան անհատական:
«Արարատ-Արմենիա»-ն 2024/25 մրցաշրջանում անցկացրած 30 խաղում տոնել է 21 հաղթանակ, 3 ոչ-ոքի, պարտվել 6-ը, խոցելով մրցակիցների դարպասը 75 անգամ սեփականն ընդունել 28 գնդակ: