SPORTSWORLD.AM

Բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները

28 մայիսի 2025 | 22:25:25 | 295

Ֆաստեքս Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները: Այսօր միմյանց ուժերը չափեցին` «Արարատ-Արմենիա»-ն և «Արարատը», «Ուրարտու»-ն ու Չարենցավանի «Վանը»: «Սև ու սպիտակները վեց անպատասխան գնդակ ուղարկեցին` Տիգրան Եսայանի «Արարատ»-ի դարպասը: 

Հանդիպման մեկնարկից` Մարիուս Նուբիսսին և խաղընկերները ինտենսիվ գրոհներով սպառնում էին` Անդրանիկ Մարտիրոսյանի պաշտպանած դարպասը, որը իր արդյունքը տվեց հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց` Մարիուս Նուբիսսին 31-ամյա` Արմեն Համբարձումյանի փոխանցումից, նա այս խաղում կատարեց երկու գոլային փոխանցում և մեկ անգամ էլ կլորն ուղղարկել մրցակցի դարպասը, իսկ Կամերուցի 31-ամյա ֆուտբոլիստը հետրիկ գրանցեց իր անվան դիմաց նաև Էդգար Գրիգորյանի հետ համագործակցության արդյունքում, որը  երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում արարատյան դերբիում 61, 79): Մեկ անգամ հանդերձարան գնալու ճանապարհին եռակողմ համագործակցության արդյունքում աչքի ընկավ` Հովհաննես Համբարձումյանը, Կամո Հովհաննիսյանի և Ջոնաթան Դուարտեի հետ խաղակցման արդյունքում: Մեկ անգամ էլ արդյունավետ գտնվեց նիգերիացի 25-ամյա Տենտոն Եննեն կրկին ավագի փոխանցմամբ: 

Այսպիսով` Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիա»-ն դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից, չորս միավորով գերազանցելով` Դմիտրի Գունկոյի «Ուրարտու»-ին մրցաշարային աղյուսակում: Նշենք Նաև հայ մասնագետը դարձավ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ:

 

 

Զուգահեռ ընթացող խաղում «Ուրարտու»-ն պարտվեց` Վահե Գևորգյանի «Վան»-ին: Խաղային տեսանկյունից երևանյան ակումբը առավելություն ուներ, սակայն հանդիպման չորրորդ րոպեին հաշիվը բացվեց`Իզուչուկվու Օկոնկվոյի շնորհիվ: Մինչև առաջին խաղակեսի ավարտը Գունկոյի տղաները ջանք ու եռանդ չխնայելով անում էին ամեն բան` Արսեն Դարպասը գրավելու համար, սակայն ապարդյուն:

Այդ գրոհների ընթացքում առանձնանում էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Կարեն Մելքոնյանը, ով վերջին շրջանում լավ մարզավիճակում է, բայց չի հրավիրվել երկրի գլխավոր թիմ մասնակցելու Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին, որը կկայանա հաջորդաբար հունիսի 6-ին և 9-ին:

Ըստ` sportsworld.am-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստներն Մարիուս Նուբիսսին և զուգահեռ հանդիպման լավագույնն է Իզուչուկվու Օկոնկվոն:

Առաջատար հնգյակում են «Նոա»-ն 75, «Արարատ-Արմենիա» 66, «Ուրարտու»-ն 62 և «Փյունիկը»  53 վաստակած միավորներով:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: