«Փյունիկ» ՖԱ-ն և 32-ամյա կիսապաշտպան` Արթուր Գրիգորյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:
Հայ ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին ակումբները եղել են Նովորոսիյսկի «Չերնոմորեցը» և Վորոնեժի «Ֆակելը», սակայն այդ ակումբներում իր կարիերայի առաջին տարիների ընթացքում այդպես էլ չի խաղացել։ Առաջին անգամ ամբողջական խաղն անցկացրել է 2008 թվականին, երբ հանդես էր գալիս «Լոկոմոտիվ» (Լիսկի) ակումբում։ Հետագայում հանդես է եկել նաև Լիպեցկի «Մետալուրգում», Բելգորոդի «Սալյուտում» (Ռուսաստանի առաջին դիվիզիոնի թիմեր) և նորից «Չերնոմորեցում»։ 2011 թվականին տեղափոխվել է Մոգիլյովի «Դնեպր»՝ ստանալով 19-րդ համարը թիմում։
Հայաստանում նա հանդես է եկել «Արարատ» ՖԱ-ի «բանակայինների» կազմերում»: «Նռնագույններին շարքերը համալրել էր ընթացիկ մրցաշրջանի ձմեռային դադարի ընթացքում: Փորձառու ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում 16-ակի չեմպիոնի մարզաշապիկով անցկացրել է յոթ հանդիպում:
Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ