SPORTSWORLD.AM

Մարտին Սուբիմենդին բուժզննում կանցնի «Արսենալ» տեղափոխվելուց առաջ

28 մայիսի 2025 | 15:50:32 | 154

«Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստ` Մարտին Սուբիմենդին շուտով բուժզննում կանցնի՝ «Արսենալ» տեղափոխվելուց առաջ, հաղորդում է լրագրող Սամի Մոկբելը։

 

Բոլոր փաստաթղթերը ստորագրված են, և իսպանացու տրանսֆերը գտնվում է վերջնական փուլում։ Տրանսֆերը պաշտոնական կլինի բժշկական զննում հանձնելուց հետո, որն այժմ կազմակերպվում է Լոնդոնում։

Կողմերը հանգիստ են մնում ստուգման ժամկետների հարցում, քանի որ փաստաթղթերն արդեն կազմվել են, բայց միևնույն ժամանակ նրանք ցանկանում են հնարավորինս շուտ ավարտել ձևականությունները։ Ակնկալվում է, որ բժշկական զննումը հանձնելուց հետո ակումբը պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: