SPORTSWORLD.AM

Հիմա Ինտերը գլխացավ կունենա. ՊՍԺ-ի առաջատարներից մեկը վերադարձել է մարզումներին

28 մայիսի 2025 | 13:42:16 | 55

Խվիչա Կվարացխելիան վերադարձել է մարզումներին։ Վրացի ֆուտբոլիստը, ով շաբաթ օրը վերջին րոպեին միգրենի պատճառով հրաժարվեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչից, մարզվել է թիմի հետ սովորականի պես, ինչը հանգստացրել է ակումբի պաշտոնյաներին շաբաթ օրը Մյունխենում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ, տեղեկացնում է «Le Parisien»-ը։

 

Երկու օր հանգստանալուց հետո պարիզցիները վերսկսեցին իրենց մեծ եվրոպական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Ուրբաթ օրը Գերմանիա մեկնելուց առաջ նախատեսված է ևս երկու մարզում։ Չնայած անձնակազմը, կարծես, մեծ մտահոգություն չէր ցուցաբերում խաղացողի վիճակի վերաբերյալ, վրացիի այդքան արագ վերադարձը լավ լուր է պարիզեցիների համար «Ալիանց Արենա»-ում կայանալիք մենամարտից առաջ։

 

Հավելենք, որ Հվիչան ՊՍԺ է տեղափոխվել այս տարվա հունվարին «Նապոլիից» 70 միլիոն եվրոյի դիմաց։ Վինգերն արդեն 24 խաղ է անցկացրել փարիզցիների կազմում, խփել 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Վրացի ֆուտբոլիստը արագ դարձավ ՊՍԺ-ի հիմնական խաղացողը՝ մեկնարկային կազմում դուրս մղելով Բրեդլի Բարկոլային։ Transfermarkt պորտալը 24-ամյա խաղացողին գնահատում է 80 միլիոն եվրո։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: