«Լիվերպուլի» հարձակվող` Մոհամեդ Սալահը եգիպտական «ON Sports» հեռուստաալիքին տված հարցազրույցում կիսվել է ֆուտբոլում իր ապագայի վերաբերյալ իր մտքերով և խոսել Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի ակումբների հետ բանակցությունների մասին։
Ֆուտբոլային կարիերան ավարտելու հնարավորության մասին
«Ես կդադարեմ խաղալ, երբ զգամ, որ ժամանակն է մի քայլ հետ գնալ։ Բայց եթե հարցնեք իմ կարծիքը, կարծում եմ՝ կարող եմ խաղալ մինչև 39 կամ 40 տարեկան։ Հետո, եթե զգամ, որ ցանկանում եմ դադարեցնել մինչև այդ, կդադարեմ։ Ես շատ նպատակների եմ հասել»։
Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի ակումբների հետ բանակցությունների մասին
«Դա լավ հնարավորություն էր ինձ համար, եթե ես չերկարաձգեի պայմանագիրս «Լիվերպուլի» հետ, դա տեղի կունենար։ Իմ հարաբերությունները Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարների հետ շատ լավ են, մենք շատ ենք շփվել, և բանակցությունները լուրջ են եղել»։
Ապագայի մասին
«Չգիտեմ՝ ինչ կլինի, բայց ես երջանիկ եմ «Լիվերպուլում» և կմնամ ակումբում հաջորդ երկու տարիների ընթացքում։ Հետո կտեսնեմ, թե ինչ կանեմ», - Սալահի խոսքերն է մեջբերում TMW-ն։