SPORTSWORLD.AM

«Ալաշկերտը» հաղթեց, փորձարարական կազմով հանդես եկող չեմպիոնին

27 մայիսի 2025 | 21:08:24 | 80

Fastex պրեմիեր լիգայի ավարտական 33-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» Արմավիրում ընդունեց «Նոային» և հաղթեց նվազագույն հաշվով։

Նորընծա չեմպիոնն և գավաթակիրը հանդիպմանը ներկայացել էր փորձարարական կազմով, խաղաժամանակ հատկացնելով հիմնականում հայ պատանի խաղացողներին։

«Նոայի» մեկնարկային կազմում ընդգրկված էին թվով 8 հայ պատանի կամ երիտասարդ ֆուտբոլիստներ։

Հանդիպումը մեկնարկեց «Նոայի» գրոհներով և  արդեն 2-րդ րոպեին Բրայան Մենդոզան կարող էր առաջ մղել «արծիվներին», սակայն նպաստավոր դիրքից վրիպեց և չկարողացավ տխրեցնել Վալերիո Վիմերկատիին և նրա խաղընկերներին։

Մեկնարկային 5-10 րոպե առավելությունից հետո «Նոան» նախաձեռնությունը զիջեց «Ալաշկերտին» և Հայաստանի քառակիչեմպիոնները մեկը մյուսի հետևից գոլային պահեր ունեցան բրազիլահայ դրապասապահ՝ Արթուր Կոնգելյանի դրպասին, սակայն Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածուն, առնվազն 3 անգամ Սարգիս Մեթոյանին զրկեց գոլի հեղինակ դառնալուց, սակայն Մեթոյանի գոլը իրեն երկար սպասեցնել չտվեց։

20-րդ րոպեին Յուրի Մարտիրոսյանը ձախ եզրով ճեղքեց «արծիվների» պաշտպանությունը և տուգանային հրապարակում գտավ Մեթոյանին, իսկ Սարգիսը իր չորրորդ պահը օգտագործեց, ինչպես որ հարկն է՝ 1:0 հօգուտ «դեղնասևերի»։

Բուռն մեկնարակած 20 րոպեներից և գոլից հետո թեպետ «Ալաշկերտը» շարունակում էր գրոհներ անցկացնել, սակայն իրական գոլային պահեր այլևս չունեցավ «Նոայի» դարպասին։ Ալաշկերտցիների գրոհները կամ ավրտվում էին շեղ հարվածներով կամ գրոհի արդյունքում վաստակում էին անկյունայիններ, սակայն դրանց խաղարկումները այդքան էլ սպառնալից չէին։

Ինչ վերաբերվում է «Նոային», ապա ողջ խաղի ընթացքում կատարել են ընդամենը 3 հարված, որոնցից 1-ն է եղել դարպասին։

«Նոան» խաղում էր ամբողջովի փորձարարական կազմով իսկ հարձակման եռյակի,(Խուդավերդյան-Պետրոսյան-Կարապետյան) համագործակցությունը չէր ստացվում։ Իհարկե, Ռուի Մոտան տրամաբանական և ողջունելի քայլի էր դիմել, որը հավանաբար այս հանիպման ամենա դրական և կարևորագույն կողմն է, սակայն այսպիսի «Նոան» չտպավորեց։ Երիտասարդ խաղացողների համագործակցությունը չէր ստացվում շատ էին խաղտում խաղի կանոնները և արժանանում դեղին քարտերի (5 դեղին քարտ)։

Ամփոփելով հանդիպումը, պետք է նշենք, որ կողմերի համար ծառայեցի իր նպատակին, «Ալաշկերտը» այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ 9-րդ հորիզոնական և լավ տրամադրությամբ ավարտեց մրցաշրջանը, իսկ Ռուի Մոտան, թեպետ հաղթական մրցաշրջանը ավարտեց պարտությամբ, շատ կարևոր քայլ կատարեց, «Նոայի» մի շարք պատանի ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն ընձռելով։

 Լուսանկարը՝ Նոա ՖԱ-ի։

 

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: