Լա լիգան ներկայացնող «Բետիսի» ֆուտբոլիստ` Անտոնին Իսպանիայում իր ելույթներով գրավել է եվրոպական ակումբների ուշադրությունը։
Իսպանական թիմը 24-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք է բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ գործարքը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Անտոնին «Բետիսի» կազմում անցկացրած վեց խաղում դարձել է երեք գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։
Transfer News Live-ի հաղորդմամբ բրազիլացու համար պայքարին միացել է Թուրինի «Յուվենտուսը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաեւ Մյունխենի «Բավարիան»։
Անտոնիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20.000.000€։