SPORTSWORLD.AM

Վիրցի հետ անհաջողության պատճառով Բավարիան չի պատրաստվում պայմանագիր կնքել «Քրիստալ Փելասի» առաջատարի հետ

27 մայիսի 2025 | 10:54:47 | 147

Չնայած լուրերին, Մյուխենի «Բավարիան» ներկայումս չի դիտարկում «Քրիսթալ Փելասի» առաջատար Էբերեչի Էզեին որպես պոտենցիալ ուժեղացում։ Այս մասին տեղեկացնում է` «Sky Sport Deutschland»-ի լրագրող` Ֆլորիան Պլետենբերգը։

 

Նշվում է  26-ամյա հարձակողական կիսապաշտպանը հիանալի մրցաշրջան է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում, սակայն մյունխենյան ակումբը այլևս նոր «տասնյակ համար» չի փնտրում, այն բանից հետո, երբ ձախողվեց Ֆլորիան Վիրտցի տրանսֆերը «Բայեր Լևերկուզենից»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառներից մեկը Ջամալ Մուսիալայի համար նոր ռեկորդային պայմանագրի նախապատրաստումն է, որին վստահված է հարձակման կենտրոնում առանցքային դեր։

Հաղորդվում է նաև, որ «Բավարիայի» մարզական տնօրեն` Մաքս Էբերլը փոխարենը իր ուշադրությունը կենտրոնացրել է այլ պաշտոնների վրա։ Ամառվա գլխավոր առաջնահերթությունը բարձրակարգ ձախ թևի հետ պայմանագիր կնքելն է։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: