Ֆաստեքս Պրեմիեր լիգայի վերջին մրցափուլի մեկնարկային խաղում Կարեն Բարսեղյանի «Գանձասարը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մարզադաշտում նոմինալ դաշտի կարգավիճակում ընդունեց «ԲԿՄԱ»-ին:
Ըստ «AFScore»-ի վիճակագրական տվյալների համաձայն հանդիպումը ընթացավ «բանակայինների» սցենարով»: Արմեն Գյուլբուդաղյանցի տղաները հարվածել են մրցակցի դարպասին ուղղությամբ 16 անգամ, որին կապանցիները պատասխանեցին 13-ով, դիպուկ հարվածներով հյուրերը կրկին առաջատարն են վեցը հինգի դիմաց, որոնցից երկուսը հասավ իր նպատակին` Վյաչեսլավ Աֆյանի (74) և Դանիել Աղբալյանի (90+3): Նշենք որ առաջին խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել: Տան տերերի կազմում հանդիպման հաշիվը բացեց` Սեյդու Բակի Կոնեն (55) Օֆոեկե Չիբուիկե Էմմանուելի փոխանցումից և Լյուկ Մերիլը (68) կրկնապատկեց իր թիմի առավելությունը Սիմոն Օբունդեի հետ համագործակցության արդյունքում, ով փոխարինվեց իր տեղը զիճելով 34-ամյա գանացի` Էդվին Գյասիին:
Ըստ` sportsworld.am-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստը` «բանակայինների» 20-ամյա կիսապաշտպան` Վյաչեսլավ Աֆյանն է նա այսօրվա խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Երիտասարդ ֆուտբոլիստը ընդգրկված է նաև Հայաստանի U-21 հավաքականի կազմում, որը հունիսի 3-ին և 6-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հասակակիցների հետ: Հանդիպումներն կկայանան հաջորդաբար ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում և Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»
Հավելենք երիտասարդական հավաքականը կարող է ավելի լավ արդյունքներ գրանցել դա պայմանավորված է հոգեբանական տրամադրվածությամբ, որտեղ իր ուրույն դերն կատարում է «ԲԿՄԱ»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ` Արմեն Գյուլբուդաղյանցը: Ավելի վաղ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) իր պաշտոնական կայքում հրապարակեց 39 ֆուտբոլիստներից կազմված ընդլայնված կազմը որտեղ մեծամասնությունը «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստներն են: Այս ամենը հավաքականի ճամբարում էլ ավելի կայուն մթնոլորտ կստեղծի քանի որ մարզչական անձկազմը և ֆուտբոլիստները միմյանց հետ աշխատանքային ճանապարհ են անցնում նաև Հայաստանի ներքին առաջնությունում: