SPORTSWORLD.AM

Լևերկուզենի «Բայերը» նոր մարզիչ ունի, սա հաստատել են բոլոր ամենահեղինակավոր ներքին աղբյուրները։

25 մայիսի 2025 | 18:56:15 | 124

Էրիկ տեն Հագը կդառնա  Լևերկուզենի «Բայեր»-ի նոր գլխավոր մարզիչը: Հոլանդացի մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, կստորագրվի երկուշաբթի օրը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

 Թեն Հագը նախընտրեց «Բայերը» չնայած «Այաքսի» առաջարկին։ Հոլանդացի մարզիչը Լևերկուզենում կփոխարինի Չավի Ալոնսոյին։

 

 

Այս տեղեկատվությունն արդեն հաստատել են այլ հեղինակավոր աղբյուրներ՝ Նիկոլո Շիրան, Ֆլորիան Պլատենբերգը և Դեյվիդ Օրշտեյնը։

 Հավելենք, որ Էրիկի վերջին աշխատավայրըւ «Մանչեսթեր Յունայթեդն» էր, որտեղից նա հեռացվել է անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին՝ վատ արդյունքների պատճառով։ Մինչև «Կարմիր սատանաներ»-ը մարզիչը մարզել է նաև «Այաքս»-ը, «Ուտրեխտ»-ը և «Բավարիա»-ի երկրորդ թիմը։ Իր կարիերայի ընթացքում մարզիչը նվաճել է զգալի թվով տիտղոսներ՝ Հոլանդիայի 3 առաջնություն, Հոլանդիայի 2 գավաթ, Հոլանդիայի Սուպերգավաթը, Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: