SPORTSWORLD.AM

«Բավարիան» դիտարկում է ուժեղացման երկու հիմնական թեկնածու

25 մայիսի 2025 | 17:58:05 | 201

Մինչ այժմ «Բավարիան» մեծապես կախված էր Ֆլորիան Վիրցի հնարավոր տրանսֆերից։ Այժմ, երբ այդ գործարքը չիրականացավ, և Ջոնաթան Տան պատրաստվում է միանալ թիմին, ուշադրությունն ավելի է կենտրոնացել բարձրակարգ ձախ թևային հարձակվող գտնելու վրա, տեղեկացնում է Ֆլորիան Պլատենբերգը։

 

Կաորու Միտոման և Ռաֆայել Լեաոն այս պահին գլխավոր թեկնածուներն են, մինչդեռ Նիկո Ուիլյամսը և Ջեյմի Բեյն-Գիտենսը այլևս ցուցակի առաջին հորիզոնականում չեն։ Հիմա շատ բան կախված է նրանից, թե արդյոք Լերոյ Սանեն կերկարաձգի իր պայմանագիրը, և արդյոք Քինգսլի Կոմանը կվաճառվի՞։

Կաորու Միտոման այս մրցաշրջանում «Բրայթոնի» կազմում անցկացրել է 40 խաղ, խփել 11 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նա միացավ «Ծովային որորներին» 2021 թվականին, մինչ այդ ամբողջ կարիերան անցկացրել էր հայրենիքում՝ Ճապոնիայում։ Խաղացողն ունի Պրեմիեր լիգայի լավագույն դրիբլինգի հմտություններից մեկը։ Transfermarkt պորտալը 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքն գնահատում է 45 միլիոն եվրո։ Նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

 

Ռաֆայել Լեաոն «Սպորտինգի» սան է, որը 2019 թվականին «Լիլից» միացավ «Միլանին»։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 50 խաղ, խփել 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Խաղացողը լավ արագություն և արդյունավետ դրիբլինգ ունի, բայց հաճախ կախված է տրամադրությունից. այս մրցաշրջանը դա ցույց տվեց։ Transfermarkt պորտալը 25-ամյա պորտուգալացուն գնահատում է 75 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը իտալացիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: