Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ` Կառլո Անչելոտին ստիպված էր մի քանի դժվար կադրային որոշումներ կայացնել։ Իտալացի մարզիչը շուտով կհրապարակի ամբողջական կազմը։
TNT Sports Brazil-ի տվյալներով՝ մենք Ռոդրիգոյին չենք տեսնի այս հայտացուցակում։ «Ռեալ Մադրիդի» հարձակվողը վերականգնվում է եվրոպական մրցաշրջանի ավարտից հետո ֆիզիկական և մտավոր հոգնածությունից և համաձայնության է եկել իտալացի մարզչի հետ՝ չմասնակցելու Աշխարհի առաջնության ընտրական այս խաղին։

Բրազիլիան հունիսի 5-ին և 10-ին կխաղա Էկվադորի և Պարագվայի դեմ։
Հավելենք այս մրցաշրջանը կարելի է ձախողված համարել աստղային բրազիլացու համար։ Մրցաշրջանի 50 խաղերում նա խփեց ընդամենը 13 գոլ և կատարեց 10 գոլային փոխանցում։ Սակայն խոսքը միայն խաղի և գավաթների բացակայության մասին չէ, այլև Ռոդրիգոյի մտավոր դժվարությունների, ով դադարել էր իրեն տեսնել մադրիդյան նախագծի կենտրոնում, այդ իսկ պատճառով նա հաճախ էր ցույց տալիս իր դժգոհությունը։ Վերջերս շատ լուրեր են շրջանառվում նրա ակումբից հնարավոր հեռանալու մասին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և մի շարք այլ ակումբներ։ Վինգերը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 33 խաղ և խփել 7 գոլ։