ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ «բանակցություններ են ընթանում» Կրիշտիանու Ռոնալդուի՝ այս ամռանը կայանալիք ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության վերաբերյալ։ Ռոնալդուի ակումբը՝ «Ալ-Նասրը», չկարողացավ որակավորվել ընդլայնված մրցաշարում, որին առաջին անգամ կմասնակցի 32 ակումբ։ Ինֆանտինոն քննարկել է 40-ամյա պորտուգալացի հարձակվողի տրանսֆերի հեռանկարը, որպեսզի նա կարողանա մասնակցել համաշխարհային ֆուտբոլի կառավարող մարմնի կողմից կազմակերպվող նոր մրցաշարին։
YouTuber-ի և streamer IShowSpeed-ի հետ զրույցում Ինֆանտինոն ասել է.
«Այո, Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խաղալ Ակումբային աշխարհի առաջնությունում։ Բանակցություններ կան որոշ ակումբների հետ, այնպես որ, եթե որևէ ակումբ հետևում է դրան և հետաքրքրված է Ռոնալդուին ակումբային աշխարհի առաջնության համար պայմանագիր կնքելով... ո՞վ գիտի, ո՞վ գիտի»։
ՖԻՖԱ-ն այս ամռանը լրացուցիչ տրանսֆերային պատուհան է նախատեսել՝ հունիսի 1-ից 10-ը՝ ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցող ակումբներին թույլ տալու ժամանակին ավարտել տրանսֆերները մրցաշարի մեկնարկի համար։ Մրցույթը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։