SPORTSWORLD.AM

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում

25 մայիսի 2025 | 13:54:24 | 119

ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության վերջին երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 25-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

 

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ` Արտակ Ադամյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)

Սոֆինե Կևորկյան - Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)

Վիոլետա Մուսախանյան - «Ուրարտու-աղջիկներ»

 

Պաշտպաններ

Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Սոֆիա Հարությունյան - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)

Մարիանա Վարդանյան - «Ուրարտու-աղջիկներ»

Անյուտա Գալստյան - «Ուրարտու-աղջիկներ»

Սավաննա Թեյլոր

 

Կիսապաշտպաններ

Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Բլյու հիթ» (ԱՄՆ)

Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)

Լարա Կազանջյան - «Լանս» (Ֆրանսիա)

Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)

 

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)

Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)

Անի Սաֆարյան - Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)

Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»

 

Հավելենք, որ Սավաննա Թեյլորը և Նարինե Դավթյանը թիմին կմիանան Լյուքսեմբուրգում, իսկ Սոֆիա Հարությունյանը՝ Լիխտենշտեյնում:

 

Առաջին արտագնա հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 30-ին Բեգեն քաղաքում Lյուքսեմբուրգի դեմ, որից հետո հունիսի 3-ին կմեկնի Էշեն՝ որտեղ ուժերը կչափի Լիխտենշտեյնի ընտրանու հետ: 

 

Լուսանկարը` ՀՖՖ

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: