SPORTSWORLD.AM

Լունինը մտադիր չէ երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը

23 մայիսի 2025 | 19:56:03 | 52

«Միլանը» ակտիվորեն նոր դարպասապահ է փնտրում, քանի որ նրանց հիմնական դարպասապահ` Մայք Մեյնանը  մտադիր չէ երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը, որը նախատեսված է 2026 թվականի ամռանը: Որպեսզի մեկ տարի անց ֆրանսիացուն անվճար չկորցնեն, «ռոսոներիները» պլանավորում են այս ամռանը վաճառել նրան և գումար հայթայթել:

DefensaCentral-ի հաղորդմամբ` «Միլանը» դարպասապահի դիրքի համար դիտարկում է մի քանի թեկնածու, և լավագույն առաջարկություններ ստացածներից մեկը Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի` դարպասապահ Անդրեյ Լունինն է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր-սևերի» ներկայացուցիչները արդեն տեղեկացրել են Լունինի գործակալ` Ժորժե Մենդեսին նրա տրանսֆերի համար մոտ 15 միլիոն եվրո առաջարկելու պատրաստակամության մասին։

 

Հիշեցնենք, որ Լունինը «արքայական» ակումբ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Զարյա Լուգանսկի» կազմում։ Իսպանական հսկայում անցկացրած ժամանակահատվածում նա մի քանի անգամ վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Լեգանեսում», «Վալյադոլիդում» և «Օվիեդոյում»։

 

2023/24 մրցաշրջանում, հիմնական դարպասապահ` Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո, Լունինը ստացավ իր հնարավորությունը և խաղաց զգալի թվով խաղեր «սերուցքային» թիմի կազմում՝ ցուցադրելով վստահ խաղ և բարձր մակարդակի վարպետություն։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: