SPORTSWORLD.AM

«Բարսելոնա»-ն հետաքրքրված է Լուիս Դիասով և Մարկուս Ռեշֆորդով

23 մայիսի 2025 | 19:09:25 | 63

«Բարսելոնայի» մարզական տնօրեն` Դեկուն ասել է, որ Իսպանիայի չեմպիոնը հետաքրքրված է Լուիս Դիասով և Մարկուս Ռեշֆորդով։

 

 «Մեզ դուր են գալիս Լուիս Դիասը և Մարկուս Ռեշֆորդը, ինչպես նաև մյուս խաղացողները։ «Երբ մենք մտնում ենք տրանսֆերային շուկա, մենք կենտրոնանում ենք այն անունների վրա, որոնք մեզ հայտնի են և որոնք կարող են ուժեղացնել թիմը», - Դեկուի խոսքերն մեջբերում է «Marca» պարբերականը:

 

Ռեշֆորդի գործող աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լրանում է 2028 թվականին, և հարձակվողը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ «Ասթոն Վիլայում» վարձավճարով անցկացրած մրցաշրջանի ավարտին։ Անգլիացին այժմ վերականգնվում է վնասվածքից և արդեն մերժել է մի քանի առաջարկ, քանի որ նախընտրում է խաղալ Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հույսը չի դնում հարձակվողի վրա և պատրաստ է նրան բաց թողնել ամռանը՝ բավականին մեծ գումարի դիմաց։

Դիասի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է։ Նա «Լիվերպուլի» ամենակարևոր խաղացողներից մեկն է, որն արդեն կորցրել է Տրենտ-Արնոլդին։ Այս մրցաշրջանում Դիասը դարձել է «Լիվերպուլի» հարձակման գծում երկրորդ ամենաշատ գոլ խփած խաղացողը՝ զիջելով միայն Մոհամեդ Սալահին։ Բոլոր մրցաշարերում նա  մասնակցել է 48 հանդիպման դարձել 17 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: