SPORTSWORLD.AM

«Վանը» հաղթեց «Փյունիկ»-ին սակայն չշրջանցեց նախկին չեմպիոնին

23 մայիսի 2025 | 18:11:41 | 331

Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում Չարենցավանի «Վանը» 2024/25 մրցաշրջանի նախավերջին խաղում ընդունեց «Փյունիկ»-ին, որը Հայաստանի 16-ակի չեմպիոնի վերջին հանդիպումն է ընթացիկ մրցաշրջանում:

Այսօրվա խաղում չարենցավանյան ակումբի մեկնարկային կազմում կատարվել է մեկ փոփոխություն «Գանձասարի» հետ հանդիպմից հետո, որտեղ` Վահե Գևորգյանի տղաները առավելության հասան 2:1 հաշվով, իսկ «Նռնագույնների» մարզչական կազմը կատարել է միանգամից յոթ փոփոխություն: Հատկանշական է դարպասապահ` Սերգեյ Միքայելյանի մեկնարկային կազմում ընդգրկվել ով առաջին անգամ է պաշտպանում ութակի գավաթակրի դարպասը: Հիշեցնենք` Վարազդատ Հարոյանը և ընկերները նախորդ տուրում հաղթելով Երևանի «Արարատ»-ին պահպանեցին չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում և կներկայացնեն Հայաստանը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլում:

Առաջին խաղակեսում  հաշիվը բացել հաջողվեց տան տերերին` Մոմո Տուրեի շնորհիվ (33) և երկու րոպե անց` Ուսման Աջիբոնան կրկնապատկեց իր թիմի առավելությունը, հիմնական ժամանակի վերջին րոպեին հանդերձարանի ճանապարհին Տարոն Ոսկանյանը կրճատեց հաշվի տարբերությունը` Դավիդ Դավիդյանի փոխանցումից, որը առաջինն էր «Փյունիկ» վերադառնալուց հետո: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում չարենցավանյան ակումբը վերականգնում է երկու գնդակի առավելությունը` Բրավին Մասեդոյի գոլի շնորհիվ (51): Հանդիպման ավելացված ժամանակում «Փյունիկին» կրկին հաջողվում է կրճատել հաշիվը` Միխայիլ Կովալենկոյի արդյունավետ գործողության շնորհիվ հաշիվը դարձնելով 3:2:

Նշենք նաև այս հանդիպումը մարզչական հակամարտություն է` Եղիշե Մելիքյանը հաղթանակ է տոնել բոլոր խաղերում Վահե Գևորգյանի նկատմամբ ով այսօր հետևում էր իր թիմի խաղին տրիբունայից բացառապես նրանց առաջին հանդիպումից երբ 37-ամյա մասնագետը գլխավորում էր Վանաձորի մարզը ներկայացնող «Նորավանք» ՍԱ-ը որի հետ կարճ ժամանակում դարձել է Հայաստանի գավաթակիր:

«Վանը» մրցաշրջանի վերջին տուրում հյուր կգնա «Ուրարտու»-ին: Դրական արդյունքի դեպքում մեկ միավորով կզճի Նախկին չեմպիոնին և կմնա հինգերորդը մրցաշարային աղյուսակում:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: