SPORTSWORLD.AM

«Ռոման» կրկին փորձեց համոզել Ռանիերիին մնալ, բայց մերժվեց

21 մայիսի 2025 | 18:13:44 | 210

«Ռոման» ևս մեկ փորձ արեց համոզելու Կլաուդիո Ռանիերիին երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը «Միլանի» դեմ Սերիա A-ի խաղից առաջ (3-1), սակայն փորձառու մարզիչը կրկին «ոչ» ասաց։

 

La Repubblica-ի տվյալներով՝ «Ռոմայի» սեփականատերերը՝ Ֆրիդկինների ընտանիքը, արդեն մի քանի շաբաթ փորձում էին տեղեկանալ մարզչի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորության մասին, սակայն միշտ ստանում էին նույն բացասական պատասխանը։

Նշենք, որ 73-ամյա մասնագետը «Ռոմա»-ն ստանձնել է 2024 թվականի նոյեմբերին՝ կնքելով պայմանագիր մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: