SPORTSWORLD.AM

«Բարսելոնան» համաձայնության է եկել Ռաֆինյայի հետ

21 մայիսի 2025 | 16:44:54 | 136

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Այս մասին հայտնել է ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոն։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ նոր համաձայնագիրը նախատեսված մինչև 2028 թվականը։ Նախորդը գործում էր մինչև 2027 թվականը։

 

Հիշեցնենք, որ 28-ամյա բրազիլացին թիմի հետ միասին այս մրցաշրջանում հաղթել է բոլոր ներքին մրցաշարերում՝ առաջնությունում, գավաթում և Իսպանիայի Սուպերգավաթում։ Ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 56 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 34 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: