Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կենթարկվի ուսի վիրահատության աշխարհի ակումբային առաջնությունից հետո։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ` վիրահատությունից հետո 21-ամյա անգլիացին մոտ 3 ամիս չի կարողանա մասնակցել խաղին, ուստի նա բաց կթողնի 2025/26 մրցաշրջանի մեկնարկը։ Ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։
Բելինգհեմը ուսը հոդախախտել էր 2023 թվականի նոյեմբերին «Ռայո Վալեկանո»-ի դեմ խաղում և այդ ժամանակից ի վեր կրում է հատուկ ամրակ։ Հաղորդվում է, որ «Ռեալ Մադրիդը» տեղյակ է եղել ֆուտբոլիստի ուսի խնդիրների մասին 2020-2023 թվականներին, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիա»-ում։
Ապաքինումն լիովին ապահովելու և հետագա վնասվածքի ռիսկը կանխելու համար որոշում կայացվեց վիրահատության դիմել։ Նախատեսվում է, որ Ջուդան վիրահատվի նույն կլինիկայում, որտեղ վիրահատվել են Ֆերլանդ Մենդին, Անտոնիո Ռուդիգերը և Էդեր Միլիտաոն։