Ակնկալվում է, որ մոտ ապագայում կկայանա Վինչենցո Իտալյանոյի և «Բոլոնիա»-ի ներկայացուցիչների հանդիպումը։ Ակումբը ցանկանում է պահել նրան և կառաջարկի աշխատանքային պայմանագրի երկարաձգում մինչև 2027 թվականը (տարեկան 2.8 միլիոն եվրո)՝ մինչև 2028 թվականը երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է` Նիկոլո Շիրան։
Վինչենցո Իտալիանոն ներկայումս Իտալիայի ամենախոստումնալից մարզիչներից մեկն է։ Մարզիչը «Բոլոնիան» գլխավորեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Նրա ղեկավարությամբ ակումբը խաղացել է 50 խաղ, հաղթել 22-ում, ոչ-ոքի է խաղացել 17-ում և պարտվել 11-ում։ Մինչ այդ մասնագետը գլխավորում էր «Ֆիորենտինան», որի հետ երկու անգամ հասել է Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչ, բայց երբեք չի հաղթել։
Այնուամենայնիվ, մարզիչը նվաճեց իր առաջին գավաթը այս մրցաշրջանում. «Բոլոնիան» նվաճեց Իտալիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Միլանին», և այդպիսով ապահովեց իր մասնակցությունը հաջորդ մրցաշրջանում եվրոպական մրցաշարերին։ Սերիա A-ում Բոլոնիան 62 միավորով 8-րդ տեղում է՝ ավարտից մեկ տուր առաջ։