«Յուվենտուսը» այն ակումբներից մեկն է, որը հետաքրքրություն է ցուցաբերել «Բոլոնիայի» վինգեր` Դան Նդոյեի նկատմամբ։ «Բոլոնիան» նրա համար պահանջում է 40.000.000€: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ։ Նիկոլո Շիրան հայտնում է, որ «Բազելը» կստանա խաղացողի վաճառքի գնի 15%-ը։
Հիշեցնենք, որ Դենը շվեյցարական «Լոզանի» շրջանավարտ է, որից հետո նա հասցրել է հանդես գալ «Նիս»-ում և «Բազել»-ում, որտեղից 2023 թվականին տեղափոխվել է «Բոլոնիա» ավելի քան 10 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 40 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Այս տարվա Իտալիայի գավաթակիրի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, այն երկարաձգելու հնարավորությամբ։ Transfermarkt-ը հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 25.000.000€: