«Ինտերը» մոտ է Լուիս Էնրիկե Լիմայի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է լրագրող` Ջանլուկա Դի Մարցիոն։
Միլանյան ակումբը մեկ քայլ հեռու է Մարսելի հետ 23-ամյա հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության գալուց։ «Ներաձուրիները» բարելավել են իրենց առաջարկը և այժմ առաջարկում են 22.000.000€ գումարած բոնուսներ։ «Ֆրանսիացիները» ցանկանում են մոտ երկու միլիոն եվրո եւս։ Այնուամենայնիվ, դեռևս կա ռիսկ, որ այլ ակումբներ կփորձեն խափանել ֆուտբոլիստի գործարքը։
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Մարսելի» կազմում անցկացրել է 33 խաղ՝ խփելով յոթ գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում։