Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է հրաժեշտ տալ Կառլո Անչելոտիին, հաղորդում է AS-ը։
Հիշեցնենք, որ «մադրիդցիների» գլխավոր մարզիչը այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից և կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։ Ակումբը ցանկանում է իտալացի մասնագետի պատվին պատվավոր արարողություն անցկացնել Լա Լիգայի 38-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո, որը կկայանա մայիսի 24-ին: Նախատեսվում է ցուցադրել բոլոր 15 գավաթները, որոնք Անչելոտին նվաճել է «Ռեալ Մադրիդի» ղեկին:
Նշվում է նաև «Գրադա Ֆանս» ասոցիացիան նույնպես պատրաստվում է Պապա Կառլոյի «սրտանց և հուզիչ հրաժեշտին»։