SPORTSWORLD.AM

Անդրե Գոմեշը անվճար կհեռանա «Լիլից»

20 մայիսի 2025 | 18:43:44 | 81

Կիսապաշտպան` Անդրե Գոմեշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա Լիլից։ Այս մասին հայտնում է` Նիկոլո Սկիրան։

 

Աղբյուրի տեղեկացմամբ՝ 31-ամյա պորտուգալացին վաղաժամկետ կխզի ֆրանսիական ակումբի հետ իր աշխատանքի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, և կդառնա ազատ գործակալ։

 

Հիշեցնենք, որ Գոմեշը «շներին» միացել է անցյալ ամռանը։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 24 խաղ, որոնցում խփել է մեկ գոլ։ Մրցաշրջանի ավարտին Լիլը վաստակել է 59 միավոր և Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: