SPORTSWORLD.AM

«Ռեալ Մադրիդը» պատրաստ է Սեբալյոսին վաճառել «Բետիսին»

20 մայիսի 2025 | 15:36:38 | 146

Ըստ իսպանականան ԶԼՄ-ների, «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը կարող է փոխել ակումբային գրանցումը արդեն այս ամռանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բետիսը» հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա կիսապաշտպանի նկատմամբ և մտադիր է ուժեղացնել թիմը մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը։

Այնուամենայնիվ, գլխավոր խոչընդոտը խաղացողի գինն է, արքայական ակումբը նախատեսում է նրա համար պահանջել 20 միլիոն եվրո։

Հավելենք, որ 28-ամյա իսպանացի կիսապաշտպանը 2024/2025 մրցաշրջանում ընդհանուր անցկացրել է 38 հանդիպում և կատարել  1 գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: