SPORTSWORLD.AM

«Լոկոմոտիվը» արձագանքել է Թիկնիզյանի ցանկությանը

20 մայիսի 2025 | 15:37:59 | 173

Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի նախագահ՝ Յուրի Նագորնիխը արձագանքել է երկաթուղայինների և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան՝ Նաիր Թիկնիզյանի հայտարարությանը։ Նագորնիխը հայտարարել է, որ իրենց համար դեռ ոչինչ ավարտված չէ։

Բանն այն է, որ Թիկնիզյանը, Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպումում խաղաժամանակ չէր ստացել և խաղից հետո հայտարարել էր, որ իրեն անտեսված է զգում «Լոկոմոտիվում» և մտադիր է ակումբին ղեկավարությանը խնդրել իրեն բաց թողնել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Հավելենք, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում կայացած վերոնշյալ հանդիպումը ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2։ Երկաթուղայիններ առաջնության ավարտական տուրից առաջ այժ, ունեն 50 միավոր և անկախ վերջին տուրի հանդիպումների արդյունքից առաջնությունը կավարտեն 6-րդ տեղում։

2024/2025 թթ առաջնության շրջանակներում Նաիր Թիկնիզյան իր թիմի կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: