Ֆաստեքս Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն և մրցանակակիր «ՆՈԱ» ՖԱ-ն հիմնադրվելով 2017 թվականին հանդես է եկել Հայաստանի ներքին առաջնությունում, փորձել պայքարել Ֆաստեքս Պրեմիեր լիգայի առաջատար ակումբների հետ ինչպիսիք են` «Փյունիկը», «Արարատ-Արմենիա»-ն, սակայն ինչ-ինչ խնդիրների հետևանքով չկարողացավ գլխավորել մրցաշարային աղյուսակը Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում: Գրավելով երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում 80 միավորով զիճեց առաջատարի դիրքը երկու միավորի տարբերությամբ: Վերջին մրցափուլում Հայաստանի ամենատիտղոսակիր` «Փյունիկը մրցակցի հարկի տակ առավելության հասնելով Գյումրիի «Շիրակի» նկատմամբ 1:0 հաշվով հռչակվեց Հայաստանի չեմպիոն, որը 16-րդն է ակումբի պատմության մեջ:
Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի ավարտին փոփոխության է ենթարկվում ամբողջ ակումբը:«ՆՈԱ» ՖԱ-ն ձեռք է բերում` Վարդգես Վարդանյանը և սկսում իր բարեփոխումների շարքը` նոր ֆուտբոլիստներից մինչև գլխավոր մարզիչ:
Փոփոխության ենթարկվեց անգամ տարբերանշանը: Նախկին և ներկա տարբերակները ստորև`


Գլխավոր թիմի ղեկը ստանձնում է պորտուգալացի 46-ամյա` Ռուի Մոտա, ում նախկին աշխատավայրը վրացական «Դիլան» էր: Մոտան իր մարզչական գործունեությունը սկսել է 2009 թվականից գլխավորելով պորտուգալական` «Ալկոշետենսե» (մինչև 19) թիմը:

Նրա գլխավորությամբ երևանյան ակումբը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլից հասավ մինչև լիգայի փուլ, որտեղ վիճակահանության արդյունքում հանդիպեց Լոնդոնի «Չելսի»-ին և պարտվեց գերխոշոր` 0:8 հաշվով, որը ճակատագրական էր` Հովհաննես Համբարձումյանի և ընկերների համար:
Ընթացիկ մրցաշրջանը «Նոա»-ն դրական նոտայով չմեկնարկեց դա պայմանավորված էր ԵՎրագավաթային մրցաշարով: Ելույթները

Եվրոպայում ավարտելուց հետո պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմը ուշադրությունը սևեռել ներքին առաջնության վրա, որոտեղ գրանցեց 17 անընդմեջ հաղթանակ դա ակումբի համար ռեկորդային ցուցանիշ էր: Այս ամենի ֆոնին «արծիվները» շարունակում են զարգացնել Վաղարշապատի Ֆուտբոլի ակադեմիան: Այնտեղ իրենց մարզումներն են անցկացնում գլխավոր թիմը, «Նոա-2»-ը և այլն: Ակադեմիայի խաղադաշտերի խոտածածկերը պահպանվում են հատուկ կարգով արտասահմանյան մասնագետների կողմից: Ակադեմիայի զարգացման շրջանակում ծավալվում է մեծ շինարարական աշխատանքներ որի արդյունքում ակումբը կունենա ԵՎրոպական ստանդարտներին համապատասխան գույք ուսումնամարզական հավաքները անցկացնել Հայաստանում: ապահովել աշխատակիցների, ֆուտբոլիստների համար հյուրանոցային համարներ, հանգստի և ժամանցը կազմակերպելու համար և այս ամենը զետեղված է լինելու մեկ վայրում:






Այս ներդրումային ծրագրի ճանապարհին «Նոա»-ն այս տարի տիրացավ երկու գավաթներին: Գերլարված հանդիպում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում առավելության հասնելով նախկին գավաթակիր` «Արարատ-Արմենիա»-ի նկատմամբ և Ֆաստեքս Պրեմիեր լիգայի շրջանակում հաղթելով Հայաստանի 16-ակի չեմպիոն, 8-ակի գավաթակիր և 10-ակի սուպերգավաթակիր` «Փյունիկին» վաղաժամ հռչակվեց Հայաստանի Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն և հենց նրանք կներկայացնեն Հայաստանը ակումբային ամենահեղինակավոր առաջնության որակավորման փուլում: