SPORTSWORLD.AM

«Փյունիկը» ապահովում է տեղը ԵՎրագավաթային մրցաշարում

18 մայիսի 2025 | 05:01:12 | 130

Ֆաստեքս Պրեմեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում` Եղիշե Մելիքյանի «Փյունիկը» Վահագն Թումասյանի անվան «Մարզահամալիր»-ում տան տիրոջ կարգավիճակում ընդունելով` Տիգրան Եսայանի գլխավորած «Արարատ»-ին առավելության հասավ 5:2 հաշվով:

Երկու թիմերի միջեւ կայացած վերջին տասը խաղում ութ անգամ հաղթել է «Փյունիկը» և երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Ընթացիկ մրցաշրջանում «Նռնագույնների» նշանակալի հաղթանակը գրանցվել է 2023 թվականի հոկտեմբերին որտեղ 46-ամյա մասնագետի թիմը մրցակցի հարկի տակ տոնել է 5:0 հաշվով:

Այսօրվա խաղում աչքի ընկան` Սերժ Դեբլեն ով դուբլ գրանցեց իր անվան դիմաց (24, 39), Յուսուֆ Օլայտան Օտուբանջոն (53) և Էդգար Մալաքյանը ով դիպուկ իրացրեց 11մ հարվածը (63), Մուսա Կանտոն (41), Մամադու Դոմբիան (55), (ինքնագոլ 59):

Այսպիսով Հայաստանի 16-ակի չեմպիոնը միավորների քանակը հասցնում է 53-ի և պահպանում չորրորդ տեղը մրցաշարային աղյուսակում և նվաճում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի ուղեգիր: «Արարատը» 29 միավորով ութերորդն է:

Նշենք վաղը կկայանա մրցափուլի վերջին երկու հանդիպումները, որտեղ «Արարատ-Արմենիա»-ն կընդունի «ԲԿՄԱ»-ին մեկնարկը 15:00-ին և «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ կհյուրընկալի Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր` «Նոա»-ին:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: