SPORTSWORLD.AM

Մադրիդի «Ռեալի» կոչը երկրպագուներին

23 փետրվարի 2025 | 14:29:21 | 30

 «Ռեալը» Մադրիդը կոչ է արել  երկրպագուներին վանկարկել «Կոռուպցիա ֆեդերացիայում» փետրվարի 23-ին, Լա Լիգայի 25-րդ մրցափուլի

«Ժիրոնայի» հետ առաջիկա հանդիպման 12-րդ րոպեին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

 

Աղբյուրի հաղորդմամբ` «Արքայական» ակումբը նախկինում արտահայտվել էր իր երկրպագուների դեմ՝ օգտագործելով նման վանկարկումներ, սակայն այս պահին «Ռեալը» ծայրահեղ դժգոհ է Իսպանիայում ֆուտբոլային մրցավարական համակարգից։

 

Փետրվարին մադրիդյան ակումբը պաշտոնական բողոք է ներկայացրել Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) Պրիմերայի 22-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղի (0:1) մրցավարության վերաբերյալ։ Հայտարարության մեջ Կառլո Անչելոտիի թիմը նշել է` «Երկրում մրցավարական համակարգը ամբողջական վերանայման կարիք ունի»:

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: