SPORTSWORLD.AM

«Նռնագույնների» դեմ խաղում խաղադաշտում եղել է գլխավոր մարզիչը

12 փետրվարի 2025 | 01:15:07 | 23

 

 

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 45-ամյա գլխավոր մարզիչ` Անատոլի Տիմոշչուկը փոխարինման է մտել Երևանի «Փյունիկի» հետ ընկերական խաղում, որում Ռուսաստանի չեմպիոնը 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին հայտնում է «Զենիթի» պաշտոնական կայքը:

 

Տիմոշչուկը խաղադաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին՝ փոխարինելով Յուրի Գորշկովին։ «Զենիթի» մարզիչը չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողություններով:

 

Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում թիմի պաշտպան Դմիտրի Չիստյակովը մեկնաբանել է մարզչի հետ խաղադաշտում հանդես գալը:

 

«Սկզբունքորեն նորմալ էր։ Անատոլի Ալեքսանդրովիչը միշտ հիանալի մարզավիճակում է, միշտ պատրաստ։ Այս կարգի խաղացողն ու մարզիչը նույնիսկ 46 տարեկանում չի փչացնի պատկերը: Այսօր նա դուրս եկավ խաղադաշտ ու օգնեց»,- ասել է ֆուտբոլիստը:

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: