«Նապոլին» ցանկանում է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող` Քևինի տրանսֆերը: Globo-ի տվյալներով՝ իտալական ակումբն արդեն կապ է հաստատել Դոնեցկի թիմի հետ՝ պայմանները պարզաբանելու համար և փորձում է առաջընթաց գրանցել բանակցություններում։
22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Պրեմիեր լիգայի թիմերը։
Անցյալ չորեքշաբթի Քևինը «Շախտյորի» հետ նվաճեց Ուկրաինայի գավաթը։ Նա անցկացրեց իր լավագույն մրցաշրջանը պրոֆեսիոնալ դառնալուց ի վեր՝ խփելով 9 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Քևինը դարձավ «Շախտյորի» հիմնական խաղացող և պաշտոնական 11 մետրանոց իրացնող։ Այս մրցաշրջանում նրա անցկացրած 33 խաղերից նա մեկնարկային կազմում է եղել 29-ում։ Նա կենտրոնական հարձակվող չէ, բայց ներկայումս թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն է։
Ընթացիկ մրցաշրջանում Քևինը նշեց իր նորամուտը Չեմպիոնների լիգայում և խփելով երկու գոլ մրցաշարում՝ «Բավարիայի» և «Բրեստի» դեմ խաղերում։ Նա «Շախտյորի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ նվաճելով երեք գավաթ՝ երկու Ուկրաինայի գավաթ և մեկ չեմպիոնական տիտղոս։