Ռուբեն Ամորիմը վճարել է իր «Մանչեսթեր Յունայթեդի» 30 անդամների տոմսերը հաջորդ շաբաթ Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի համար, այն բանից հետո, երբ ակումբը հայտարարեց, որ մարզիչները, ֆիզիոթերապևտները և տեխնիկական անձնակազմը պետք է իրենք գնեն իրենց տոմսերը, հաղորդում է ESPN-ը։
«Յունայթեդը» մայիսի 21-ին Բիլբաոյում կխաղա «Տոտենհեմ Հոտսպուրի» հետ։ Եվրոպա լիգան հաղթած թիմը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր կապահովի։
Այնուամենայնիվ, «Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է իրականացնել ծախսերի կրճատման միջոցառումներ, այդ թվում՝ այս ամռանը «Օլդ Թրաֆորդում» անձնակազմի թիվը 200-ով կրճատելու ծրագրերը, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ տոմսեր է տրամադրել անձնակազմի համար։ Ակումբը նաև հրաժարվեց ֆինանսավորել անձնակազմի ուղևորությունը եզրափակչին։
«Յունայթեդը» այս որոշումը բացատրել է «Սան Մամես» մարզադաշտում կայանալիք խաղի համար ակումբին հատկացված 15,000 տոմսերից որքան հնարավոր է շատ գնելու ցանկությամբ։ Խաղացողներին տրամադրվել է միայն երկու տոմս, իսկ հարազատների և ընկերների ճանապարհածախսը չի ծածկվի։
Աղբյուրների տեղեկությունների համաձայն, Ռուբեն Ամորիմը, ով անցյալ տարվա նոյեմբերին ակումբի ղեկավարությունը ստանձնելիս իր մարզչական անձնակազմի մի մասին բերել էր «Օլդ Թրաֆորդ», որոշել էր վճարել իր թիմի ուղևորության համար, այդ թվում՝ ցածր վարձատրվող աշխատողների, որպես գնահատանքի նշան ակումբում դժվար վեց ամիսների ընթացքում նրանց ներդրման և նվիրվածության համար։
Երբ պարզ դարձավ ակումբը չի հոգա մարզչական անձնակազմի և անձնակազմի տոմսերի արժեքը, Ամորիմը «Յունայթեդի» ղեկավարությանը հայտնեց, որ ինքը կֆինանսավորի դրանք, որպեսզի յուրաքանչյուր աշխատակից կարողանա իր հետ բերել մինչև երկու ընկերոջ կամ ընտանիքի անդամի։