Մադրիդի «Ատլետիկո»-ն մոտ է կիսապաշտպան` Ալեքս Բաենային ձեռք բերելուն։
Մադրիդյան ակումբը սկզբունքային համաձայնության է եկել «Վիլյառեալի» հետ 23-ամյա թևային հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ, տեղեկացնում է «El Chiringuito»-ն։ Գործարքը «մատրացնիկներին» կարժենա 55 միլիոն եվրո։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ակումբները դեռևս հետաքրքրված են խաղացողի հետ պայմանագիր կնքելով, բայց նա մտադիր է մնալ Իսպանիայում։
Նշենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում` Ալեքս Բաենան անցկացրել է 30 խաղ, խփել 6 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։