«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին սիգար է վառել թիմի Լա Լիգայում տարած հաղթանակից հետո, տեղեկացնում է` «Marca» պարբերականը:
Նշենք, որ «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում առավելության հասնելով «Էսպանյոլի» նկատմամբ 2:0 հաշվով: Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը վաստակեց 85 միավոր։
Վոյցեխ Շչեսնին նստած սիգար էր ծխում ակումբի հանդերձարանում, մինչ նրա թիմակիցները ցատկում էին խաղադաշտ՝ տոնելով Լա Լիգայում տարած հաղթանակը։