«Արսենալի» պաշտպան Նունո Տավարեսը կդառնա «Լացիոյի» լրիվ դրույքով խաղացող։ Այս մասին հայտնում է` Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Արծիվների» ղեկավարությունը որոշել է իրացնել 25-ամյա պորտուգալացու տրանսֆերը ինը միլիոն եվրոյով գնելու տարբերակը։ Մինչդեռ, կիսապաշտպան Ալբերտ Սամբի-Լոկոնգան կվերադառնա լոնդոնյան ակումբ՝ «Սևիլյա»-ում վարձակալությամբ խաղալուց հետո։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Տավարեսը մասնակցել է 28 խաղի, որոնցում կատարել է ինը գոլային փոխանցում։ Սամբի-Լոկոնգան անցկացրել է 21 խաղ և կատարել երկու գոլային փոխանցում։