SPORTSWORLD.AM

Գարի Նևիլ. «Մանչեսթեր Յունայթեդը տաղանդների գերեզմանոց է»

16 մայիսի 2025 | 16:43:33 | 219

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը մայիսի 21-ին կայանալիք «Տոտենհեմի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ խիստ քննադատության է ենթարկել «Կարմիր սատանաներին»։

«Եթե համեմատեիք «Տոտենհեմի» և «Յունայթեդի» ֆուտբոլիստներին, միայն Բրունո Ֆերնանդեշը կհայտնվեր «Տոտենհեմի» մեկնարկային կազմում։ Ես կընտրեի «Տոտենհեմի» բոլոր խաղացողներին «Յունայթեդի» ներկայիս կազմի ցանկացած խաղացողի փոխարեն»։

Մենք պետք է ազատվենք 8-10 խաղացողներից։ «Սա տաղանդների գերեզմանոց է. վերջին 10 տարիների ընթացքում միակ տրանսֆերը, որը հաջողվել է, Բրունո Ֆերնանդեշն է», - Նևիլի խոսքերն է մեջբերում Topsport-ը՝ հղում անելով The Overlap փոդքասթին։

Նա ընդգծեց, որ ակումբի ընտրությունը «զզվելի» էր և որպես օրինակ բերեց այնպիսի աստղերի անհաջողությունները, ինչպիսիք են Անխել Դի Մարիան և Բաստիան Շվայնշտայգերը։

Նևիլի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդ» միացած նոր խաղացողների մեծ մասը «իրականում ավելի վատացավ»։

 

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: