SPORTSWORLD.AM

Քոուլ Փալմերը պատմել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

16 մայիսի 2025 | 14:37:27 | 251

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը խոսել է այն մասին, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Փալմերը առանձնացրեց Լամին Յամալին։ Նա նշեց, որ «Բարսելոնայի» խաղացողը վախ չունի։

«Լամին Յամալը աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Նա վախ չունի, նա վստահ է։ Ես սիրում եմ նրան դիտել», - Պալմերի խոսքերն  մեջբերում է` Barca Universal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Փալմերը «Չելսիի» կազմում անցկացրել է 43 խաղ բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստն ունի 15 գոլ և 10 գոլային փոխանցում։ Յամալը մասնակցել է 52 խաղի և խփել 16 գոլ։ Լամինը նաև կատարեց 24 գոլային փոխանցում։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: