SPORTSWORLD.AM

Մադրիդցիները որոշում են կայացրել Լուկա Մոդրիչի վերաբերյալ

23 փետրվարի 2025 | 11:50:25 | 29

 «Ռեալը» պատրաստ է երկարաձգել 39-ամյա ֆուտբոլիստ` Լուկա Մոդրիչի հետ  պայմանագիրը մինչև 2026 թվականը։ հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցի իր էջում: Խորվաթ կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

 

Աղբյուրի հաղորդմամբ` Մոդրիչը նույնպես ցանկանում է մնալ «Արքայական» ակումբում։ Կիսապաշտպանը ցանկանում է խաղային պրակտիկա ունենալ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։

 

Մոդրիչը «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2012 թվականից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 573 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 92 արդյունավետ փոխանցման հեղինակ։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: