SPORTSWORLD.AM

Պրեմիեր լիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի թեկնածուների անունները։

15 մայիսի 2025 | 19:30:20 | 169

Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) 2024/25 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակի թեկնածուները հայտնի են դարձել։ Մրցանակի հաղթողը կորոշվի երկրպագուների և մասնագետների քվեարկության արդյունքներով։ Երկրպագուները կարող են քվեարկել մինչև մայիսի 19-ը, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

 

Մրցանակին հավակնում են 5 մասնագետներ՝

 

Թոմաս Ֆրենկ («Բրենտֆորդ») - 36 խաղ, 16 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 13 պարտություն, գոլերի տարբերություն՝ «+10»;

 

Էդի Հոու («Նյուքասլ») - 36 խաղ, 20 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 10 պարտություն, գոլերի տարբերություն՝ «+23»;

 

Նունո Էսպիրիտու Սանտո («Նոթինգհեմ Ֆորեսթ») - 36 խաղ, 18 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 10 պարտություն, գոլերի տարբերություն՝ «+12»;

 

Վիտոր Պերեյրա («Վուլվերհեմփթոն») - 20 խաղ, 10 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 8 պարտություն, գոլերի տարբերություն՝ «+3»;

 

Արնե Սլոտ («Լիվերպուլ») - 36 խաղ, 25 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 3 պարտություն, գոլերի տարբերություն՝ «+46»։

 

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: