SPORTSWORLD.AM

Կառլո Անչելոտին որոշում է կայացրել Նեյմարի և Կազեմիրոյի ապագայի վերաբերյալ Բրազիլիայի հավաքականում

15 մայիսի 2025 | 14:22:45 | 197

Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կապ է հաստատել 33-ամյա «Սանթոսի» հարձակվող Նեյմարի և 33-ամյա «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանական կիսապաշտպան Կազեմիրոյի հետ՝ ազգային հավաքականում նրանց ապագան քննարկելու համար, հաղորդում է Ge.Globo-ն։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը Նեյմարին ասել է, որ նա շատ կարևոր կլինի Բրազիլիայի ազգային հավաքականի համար 2026 թվականի Աշխարհի առաջնությունում։ Անչելոտին Կազեմիրոյին նաև պատմել է Բրազիլիայի ազգային հավաքական վերադառնալու իր ցանկության մասին։

Նշենք, որ Նեյմարը և Կազեմիրոն  վերջին անգամ հնգակի չեմպիոնների կազմում հանդես են եկել 2023 թվականի աշնանը։

ԼՐԱՀՈՍ

ԼՐԱՀՈՍ

© 2024-2026 SportsWorld.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը SportsWorld.am-ին պարտադիր է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: