ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Ֆաստեքս Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։
«Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, թիմը հեռացվում է Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։
Միաժամանակ հաղորդվում է, որ համաձայն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2024/25 մրցաշրջան), 26.06 կետի՝ այն թիմերին, որոնք առաջնության մնացած հատվածում պետք է հանդիպեին հեռացված թիմի հետ, բոլոր այդ խաղերում կգրանցվի տեխնիկական հաղթանակ՝ 3:0 հաշվով։