«Տոտենհեմի» կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին չորեքշաբթի օրը վիրահատության է ենթարկվել։ Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Շվեդ ֆուտբոլիստը աջ ծնկոսկրի վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի անցյալ շաբաթավերջին «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում։
Մասնագետների հետ լրացուցիչ խորհրդակցություններից հետո կիսապաշտպանը որոշեց պառկել վիրահատական սեղանին։ Վիրահատությունը հաջողությամբ կատարվել է մայիսի 14-ին: «Տոտենհեմը» չի հայտարարել խաղացողի վերականգնման ժամկետների մասին, բայց, կարծես թե, նա չի կարողանա մասնակցել մայիսի 21-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչին:
2024/25 մրցաշրջանում Կուլուսևսկին «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 50 հանդիպում, դարձել տասը գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: